Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
18/06/2025 09:21

Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը տեղադրված է e-gov.am կայքում։
Փաշինյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։
Տեղեկություններ են շրջանառվում, որ Աբազյանին պաշտոնազրկելու առիթը հայտնի բարերար Սամվել Կարապետյանի դեմ նախաձեռնած հետապնդումներին ԱԱԾ-ի՝ մասնակից չդառնալու ցանկությունն էր։ Աղբյուրները նշում են, որ Արմեն Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի պահանջները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում