Աբովյան 19 հասցեում հասարակական սանհանգույց կկառուցվի. Քաղաքապետը հանձնարարել է տեղեկատվական ցուցանակ փակցնել
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է երեկ Աբովյան 19 հասցեում’ նախկին ապամոնտաժված տաղավարների վայրում սկսված շինարարական աշխատանքերի կապակցությամբ: Ըստ այդմ՝ այնտեղ կատարվում են ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ:
Նշենք, որ երեկ վերոնշյալ հասցեում շինարարություն էր սկսվել: Ինչպես լրագրողներին հայտնել էր շինարարության պատասխանատուն, այնտեղ պատրաստվում էին սրճարան կառուցել: Ավելի ուշ շինարարությունը կասեցվել էր, ակտիվիստ Լևոն Գալստյանի ահազանգով դեպքի վայր էին ժամանել ոստիկաններ և համապատսխան արձանագրություն կազմել:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել, և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը’ սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,- նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում