Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Սամվել Կարապետյանին աջակցելու․ «Հրապարակ»
19/06/2025 08:43

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երեւան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երեւան գնացող բազում մեքենաների, ուղեւորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով:
Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երեւան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն: Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջեւ եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում