Իրանը հարվածել է ՑԱՀԱԼ-ի գրասենյակին

Իրանը հարվածել է ՑԱՀԱԼ-ի գրասենյակին

Իրանն այս առավոտ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի՝ ՑԱՀԱԼ-ի կիբերհրամանատարության շտաբին և Գավ-Յամում տեղակայված հետախուզական կենտրոնին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի հրթիռային հարվածների արդյունքում վնասվել են մի շարք շինություններ Իսրայելի Ռամաթ-Գան քաղաքում՝ Տել Ավիվի արևելքում։ Միջազգային աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են բնակելի և առևտրային տարածքներին, սակայն այս պահի դրությամբ չի հաստատվել, որ հարվածի թիրախ է դարձել Իսրայելի ֆոնդային բորսայի շենքը։

Նշենք, որ այս տեղեկությունը առայժմ հաստատված չէ Իսրայելի կամ անկախ աղբյուրների կողմից։

Հիշեցնենք, որ հարվածները տեղի են ունեցել հունիսի 13-14-ին՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության խորացման ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում