Վլադիմիր Պուտինի՝ Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված հայտարարությունները

Վլադիմիր Պուտինի՝ Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված հայտարարությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ից սկսված Իսրայել-Իրան պատերազմի ընթացքի վերաբերյալ մի շարք դիտարկումներ է արել՝ նշելով, որ․ «Իրանում ստորգետնյա գործարանները գոյություն ունեն, և նրանց հետ ոչինչ չի պատահել»։

Վ․Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է Իսրայելի հետ, որ Իրանում ատոմակայաններ կառուցող ռուս մասնագետներին չեն թիրախավորի, իսկ նրանց անվտանգությունը կապահովվի:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրում։ «Մոսկվան ավելի վաղ Թեհրանին առաջարկել էր աշխատել ՀՕՊ համակարգերի ոլորտում, սակայն այդ ժամանակ գործընկերները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել»,-նշել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում