Փաշինյանն ու Ալիևը Ստամբուլում չեն հանդիպի

Փաշինյանն ու Ալիևը Ստամբուլում չեն հանդիպի

Կառավարությունից հայտնի է դարձել, որ հունիսի 20-ին Թուրքիայում Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռեջեթ Թայիբ Էրդողանի հրավերով Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա:

Նշենք, որ Էրդողանի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել էր, որ  Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Ի դեպ՝ Էրդողանի հրավերով այսօր Ստամբուլում է գտնվում նաև Իլհամ Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում