Իսրայելը սպառնացել է վերացնել Խամենեին

Իսրայելը սպառնացել է վերացնել Խամենեին

Ինչպես հայտնում է ynetnews.com-ը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը  Հոլոնում հայտարարություն է արել՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։

Կացի խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է։ Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը»։

Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով․ «Խամենեին մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար։ Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում»:

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ, մեկ օր անց Իրանը պատասխան հարձակում էր իրականացրել։ Հաջորդ օրերին երկու կողմերի միջև հարվածները շարունակվել են։ Ե՛վ Իսրայելը, և՛ Իրանը հայտնել են այդ հարձակումների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին։ Պատերազմական գործողություններն ու հարվածները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում