Զախարովա․ «2023-ին կողմերը մոտ էին հաղորդակցությունների ապաշրջափակմանը»

Զախարովա․ «2023-ին կողմերը մոտ էին հաղորդակցությունների ապաշրջափակմանը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական նեկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ ասել է, որ «Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա բացառապես խաղաղ ճանապարհով»։

«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու ամենաապահով ճանապարհը ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումն է։ Մոսկվայում խմբի վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2023 թվականի հունիսին, կողմերը մոտ էին որոշման՝ գործնական հարցերի մեծ մասի վերաբերյալ»,-նշել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում