«Կարապետյանի հետ տեղի ունեցածն ազգային խայտառակություն է»․ Ռոբերտ Քոչարյան
19/06/2025 20:22

Նմանատիպ
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին նշել է, որ՝ «տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր»։
Ռ․ Քոչարյանը գրել է․ «Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում