Բեն Լադենին սպանողը բացահայտել Է իրեն

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հատուկ գործողությունների ուժերի «Ծովարջեր» ստորաբաժանման զինծառայող Ռոբերտ Օ’Նիլը բրիտանական Daily Mail թերթին հայտարարել Է, որ 2011 թվականին հենց ինքն Է վերացրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ 38-ամյա Օ’Նիլի հետ մեծ հարցազրույցը նոյեմբերին կհաղորդվի Միացյալ Նահանգների Fox հեռուստաալիքով: Իրեն բացահայտելու որոշումը նա կայացրել Է այն բանից հետո, երբ նրան մի շարք սոցիալական արտոնություններից զրկել են ծառայությունից իր վաղաժամկետ արձակման պատճառով: Հատուկ ջոկատայինը 20 տարի ծառայելու փոխարեն զորքերում մնացել Է միայն 16 տարի:

Օ’Նիլը ծնվել Է Մոնտանայի նահանգում, որտեղ մինչ օրս ապրում Է հոր հետ: Նա բանակ Է գնացել 19 տարեկանում անհաջող ավարտված սիրավեպից հետո: Նա մասնակցել Է 400 ռազմական գործողությունների, այդ թվում՝ Իրաքում եւ Աֆղանստանում: «Թիվ մեկ ահաբեկչին» սպանելու համար Օ”Նիլն արժանացել Է հատուկ պարգեւի:

Ուսամա բեն Լադենն սպանվել Է 2011 թվականի մայիսին Պակիստանի Աբոթաբադ քաղաքում ամերիկյան հատուկ ստորաբաժանումների գործողության շնորհիվ: «Ալ Քաիդայի» պարագլխի մարմինը թաղվել Է ծովում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում