Իսրայելը հետախուզական թռիչք է իրականցրել Ադրբեջանի տարածքից

Իսրայելը հետախուզական թռիչք է իրականցրել Ադրբեջանի տարածքից

Իրանական աղբյուրները հայտնում են, որ վկայություններ կան, ըստ որի՝ Իսրայելի հարձակման նախօրեին Բաքվից իրականացվել է հետախուզական թռիչք։

Հունիսի 12-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, արձանագրվել է հետախուզական բնույթի հնարավոր լրտեսական թռիչք, որն իրականացվել է Բաքվի տարածքով։ Թռիչքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, նախքան Իսրայելի հարձակումը Իրանի վրա։

Թռիչքը մեկնարկել է Ադրբեջանում գտնվող Քուրդամիրի ավիաբազայից, հասել է Իրանի սահմանին և վերադարձել ելման կետ։ Ըստ նախնական տվյալների՝ այն տևել է առնվազն չորս ժամ և ենթադրվում է, որ իրականացվել է իսրայելական Hermes 450 տեսակի անօդաչու թռչող սարքով, որը գտնվում է ադրբեջանական բանակի տրամադրության տակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում