Լեյլա Յունուսը զրկվել է իր փաստաբանից

Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, կալանավորված, հայտնի  իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը զրկվել է իր պաշտպանյալի գործը վարելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az գործակալությունը:

Փաստաբանը հայտնել է, որ իրեն չեն թույլատրել տեսակցել Բաքվի մեկուսարանում պահվող Լեյլա Յունուսի հետ` տեղեկացնելով, որ գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող վարչությունից նամակ ունի: Նամակում նրան հայտնել էին, որ ինքը հեռացվում է գործի պաշտպանությունից: «Դրա պատճառը ինձ չեն բացատրել»,- ասել է Բագիրովը:

Ավելի վաղ Լեյլա Յունուսին զրկել էին նրա մեկ այլ փաստաբանից` Ջավադ Ջավադովից, և կա սպառնալիք, որ կարող է հեռացվել նաև նրա երրորդ փաստաբանը` Ալաիֆ Հասանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում