«Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու խոստումը կատարված է»․ Նեթանյահու

«Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու խոստումը կատարված է»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներից հետո, տեսաուղերձով դիմել է իր համաքաղաքացիներին, որում ասել է, որ Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարվել է։

«Սիրելի՛ Իսրայելի քաղաքացիներ, իմ եղբայրներ և քույրեր, «Վերածնվող առյուծ» գործողության ընթացքում, մենք միասին հասել ենք Իսրայելի պատմության մեջ աննախադեպ նվաճումների։ Դուք հիշում եք, որ գործողության հենց սկզբից ես ձեզ խոստացել էի, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն այս կամ այն ​​կերպ։ Այս խոստումը կատարվել է», – հայտարարել է նա:

Նեթանյահուն իսրայելցիներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական երեք միջուկային օբյեկտների վրա՝ Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում։ Այս հարվածները իրականացվել են «Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի միջև լիարժեք օպերատիվ համակարգմամբ», – ընդգծել է նա՝ հավելելով, որ գործողությունները նաև անձամբ համակարգվել են իր և Թրամփի միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում