Գարիբաշվիլին Ալասանիային արկածախնդիր ու հավակնոտ է անվանել

Վրաստանի վարչապետի Իրակլի Գարիբաշվիլին «դավաճան» և «հավակնոտ արկածախնդիր» Է անվանել հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիային:

Գարիբաշվիլին Ալասանիային պաշտոնաթող անելու որոշում Է ընդունել նրա այն հայտարարությունից հետո, թե պաշտպանական գերատեսչության դեմ միտումնավոր գրոհ Է կատարվում, և որ երկրի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սպառնալիքի տակ Է:

Ալասանիայից անմիջապես հետո իրենց պաշտոնները թողնելու մասին հայտարարել են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

«Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի առաջնորդն Ալասանիան Է, հայտարարել Է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, որն իշխանության Էր եկել 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ դրանով իսկ կոալիցիային զրկելով խորհրդարանական մեծամասնությունից:

«Այն, ինչ նա արեց, դավաճանություն Է 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հաղթանակի նկատմամբ, դա վրաց հասարակությանը խաբելու հերթական փորձն Է»,-ասել Է Գարիբաշվիլին՝ նոյեմբերի 6-ին ելքույթ ունենալով կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ Վրաստանը չի վախենում այնպիսի «արկածախնդիր ու հավակնոտ անձնավորություններից, ինչպիսին Ալասանիան Է»: «Որքան ավելի շուտ ազատվենք դավաճաններից, այնքան ավելի լավ կլինի վրաց ժողովրդի համար»,-հավելել Է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում