Հուլիսի 4-ին տեղի կունենա երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Հուլիսի 4-ին տեղի կունենա երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրել է․ Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:

Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում