400 գործարար, 20 երկիր, մեկ գաղափար․ մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2025-ը

Նմանատիպ
Հայաստանում մեկնարկեց բիզնես ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Մանթաշյանց» Mantashyants Global Business Forum 2025-ը։ Այս տարի այն համախմբել է աշխարհի 20 երկրներից ժամանած շուրջ 400 գործարարի։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված Ֆորումի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 30-ին՝ Մատենադարանի հյուրընկալ սրահում։ Բացման արարողությանը ներկա էին ոչ միայն ակումբականներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այլև բազում հյուրեր, պաշտոնատար անձինք։ Այս բիզնես ֆորումն արդեն 4 տարերկան է։
Mantashyants Global Business Forum-ի նպատակն է միավորել հայկական բիզնես ներուժը, խթանել միջազգային գործընկերությունները, ձևավորել փորձի, գիտելիքի և կապերի արդյունավետ հարթակ։
Բիզնես ֆորումի միջոցառման ծրագրում ընդգրկված են նորագույն բիզնես միտումների շուրջ պանելային քննարկումներ, ինչպես նաև քննարկումներ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։
Mantashyants Global Business Forum-ի շրջանակում նախատեսվում է մենթորինգի սեսիաներ, գործնական աշխատարաններ, ցանցային միջոցառումներ, բիզնես տուրեր Երևան, Լոռի և Կապան քաղաքներում գործող հաջողված բիզնես մոդելների ներկայացմամբ։
Mantashyants Global Business Forum-ը կտևի մինչև հուլիսի 6-ը, կավարտվի գալա ընթրիքով և մշակութային ծրագրով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում