Ադրբեջանում կալանավորվել է ՌԴ ութ քաղաքացի

Ադրբեջանում կալանավորվել է ՌԴ ութ քաղաքացի

«Ռիա Նովստի»-ն փոխանցում է, որ Բաքվի դատարանի որոշմամբ՝ ՌԴ ութ քաղաքացի կալանավորվեցլ է 4 ամիս ժամկետով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց մեղսագրվում է Իրանից թմրանյութերի ներկրում և կիբերհանցագործությունների իրականացում:

Նշենք, որ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել էին այսօր՝ ադրբեջանական ուժային կառույցների «հատուկ գործողության» ընթացքում:

Դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ կապված Բաքվի անբարյացակամ քայլերի և Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու միտումնավոր միջոցառումների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում