ՌԴ քննարկում է Աքքույու ատոմային էլեկտրակայանում իր բաժնեմասի վաճառքի հարցը

ՌԴ քննարկում է Աքքույու ատոմային էլեկտրակայանում իր բաժնեմասի վաճառքի հարցը

Ստամբուլում կայացած ատոմային էներգիայի գագաթնաժողովի ընթացքում, «Ռուսատոմ» ընկերության վարչության նախագահ Անտոն Դեդուսենկոն, Bloomberg-ին տված հարցազրույցում, հայտարարել է, որ  «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերությունը՝ Akkuyu Nuclear Inc., դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայանում՝ Աքքույուում։

«Որքան մոտենում ենք առաջին էներգաբլոկի էլեկտրաէներգիա արտադրելուն, այնքան ավելանում է ներդրողների հետաքրքրությունը», – ասել է Դեդուսենկոն։

Ներկայում բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։ Ըստ հաղորդման՝ նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 25 միլիարդ դոլար։

Նշենք, որ սա առաջին փորձը չէ՝ վաճառել բաժնեմաս։ 2018 թվականին թուրքական Cengiz Holding, Kolin Insaat և Kalyon Insaat ընկերությունների կոնսորցիումը դուրս եկավ գործարքից՝ չհաջողելով համաձայնության գալ կոմերցիոն պայմանների շուրջ։

Հիշեցնենք, որ Աքքույու ԱԷԿ-ը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական նշանակության էներգետիկ նախագիծ է, որի շրջանակում Ռուսաստանը ոչ միայն կառուցում է կայանը, այլ նաև պահպանում է նրա վերահսկողությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում