Աշուրա տոնը Ադրբեջանի և Իրանի միջև սկանդալի պատճառ է դարձել

Մահմեդական Աշուրա տոնը Ադրբեջանում շիաները նշել են Իրանի պետական դրոշի, հոգևոր և քաղաքական ղեկավարների դիմանկարների ներքո, ինչը խիստ անհանգստացրել է իշխանություններին:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն շտապել է հայտարարել, որ դա տեղի է ունեցել «ոչ իր վերահսկողության տակ գտնվող» մզկիթներում և պաշտամունքի վայրերում:

Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ Աշուրա տոնի օրը գյուղերիցև Ադրբեջանի շիաների կենտրոն համարվող Նարդարանից արված ռեպորտաժներում տեղադրել էին տոնակատարությունը Իրանի պետական դրոշի, հոգևոր հայր Խամանեի, նախագահ Հասան Ռոուհանիի և այլ ղեկավարների դիմանկարներով անցկացվելը պատկերող լուսանկարներ:

Այդ կապակցությամբ Փաշազադեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նա կատարվածը «սադրանք» է որակել և նշել, որ Իրանի նախագահ Ռոուհանիի` Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերություններին վնաս հասցնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում