Ֆորդոյի միջուկային օբյեկտին ԱՄՆ-ը «լուրջ վնաս» է հասցրել․ Արաղչի
02/07/2025 14:49

Նմանատիպ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խոստովանել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածն իսկապես «լուրջ վնաս» է հասցրել։
«Մենք դեռ չգիտենք ճշգրիտ մասշտաբը, բայց վնասը զգալի է։ Գիտնականները շարունակում են գնահատումը»,-ասել է նա:
Reuters-ի փոխանցմամբ՝ սա Իրանի առաջին պաշտոնական խոստովանությունն է, որ Ֆորդոյին հարվածելու հետևանքներն ավելի լուրջ են, քան նախկինում էին ասում: Մինչ այդ իրանցի զինվորականները փորձել են նվազեցնել վնասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում