Վրաստանի եվրոպական ձգտումներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. Գարիբաշվիլի

Վրաստանի եվրոպական ձգտումներն ուղղված չեն որևԷ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Այդ մասին  Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել Է CNN-ին տված հարցազրույցում:

Թեման՝ Վրաստանը կշարունակի արդյոք ընտրված արտաքին քաղաքական ուղեգիծը՝ եվրատլանտյան ինտեգրացումը, առավել ակտուալ Է դարձել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնի վրա:

«Դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումը որևԷ մեկի դեմ ուղղված քայլ չԷ, ներառյալ Ռուսաստանը: Ես կարծում եմ՝ Ռուսաստանի շահերից Է բխում, որ իր հարևանությամբ լինի խաղաղություն և կայուն իրադրություն»,-ասել Է Գարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը «վերադարձ Է եվրոպական մեծ ընտանիք»:

«Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք նույն մշակույթը և, ինչն ավելի կարևոր Է, արժեքները: Մենք ցանկանում ենք ապրել ավելի լավ Վրաստանում, և ես իսկապես ցանկանում եմ երկիրը դարձնել հիրավի եվրոպական պետություն»,-հավելել Է վարչապետը:

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրն Է, ստորագրվել Է հունիսի 27-ին Բրյուսելում: Համաձայնագրի մեծ մասն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 1-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում