«Sputnik Ադրբեջան»-ի համար այդ երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան․ Կիսլիև

«Sputnik Ադրբեջան»-ի համար այդ երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան․ Կիսլիև

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը հայտարարել է, որ «Sputnik Ադրբեջան»-ի համար այդ երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան։

«Ռոսիա սեգոդնյան» խորապես մտահոգված է Բաքվում «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավարներ երկու Ռուսաստանի քաղաքացիների կալանավորմամբ։ Նրանց հետ ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն։

Մեր աշխատակիցներին առաջադրվել են անհիմն մեղադրանքներ, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով։ Մենք բոլոր հասանելի միջոցներով կապահովենք մեր լրագրողների իրավական պաշտպանությունը, ասել է Կիսելևը։

Ի դեպ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ-ում սահմանափակել են Ադրբեջանի լրատվական կայքերի հասանելիությունը:

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում խնդիրներ են առաջացել ադրբեջանական լրատվական գործակալությունների կայքեր մուտք գործելու հետ կապված: Նման խնդիրներ կան Մոսկվայում, Աստրախանում, Վոլգոգրադում, Սանկտ Պետերբուրգում այլ տարածաշրջաններում:

Նշվում է, որ մասնավորապես, WiFi-ի և բջջային ինտերնետի միջոցով հասանելիություն չկա Global Media Group-ի կայքերին՝ Report.az, Oxu.az, Caliber.az: Խնդիրներ կան նաև այլ լրատվական պորտալների կայքեր մուտք գործելու հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում