Քաղաքապետի 4 տեղակալները հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»
04/07/2025 08:47

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական պաշտոնյաների աշխատավարձերի եւ պարգեւավճարների չափերը չնայած ամենայն զգուշությամբ թաքցնում են, սակայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում իմացել են, որ քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել: Երեւի մի այդքան էլ՝ աշխատավարձ: Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների եւ յուրայինների:
Յուրայինները բարձր եւ ամենամսյա պարգեւավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում են եղել եւ չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգեւավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում