Թուրքիան և Իրաքը կվերացնեն վիզային ռեժիմը

Թուրքիան և Իրաքը երկկողմ կվերացնեն մուտքի արտոնագրերը երկկողմ այցելություններ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ հանդիպումից առաջ:

Երկու նախարարները լրագրողներին տեղեկացրել են, որ Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, դիվանագիտական, ծառայողական և անձնական անձնագրերի համար հանվելու են մուտքի արտոնագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում