17
+29°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը. Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունից

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը. Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար

Նա նշել է, որ Թուրքիան այս միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական առաջընթացի մաս։

«Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան ավելի արագ մատակարարվել Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան բեռները կսկսեն անցնել Թուրքիայով։ Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը այս գործընթացում։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգը։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքի կարևորությունը բեռնափոխադրումների մեջ աճում է և կաճի», – ընդգծել է նա։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը. «Աշխարհը փոխվում է, և այս իրավիճակը պահանջում է նոր քայլեր: Փոփոխություններին համընթաց քայլելը նշանակում է ներուժի ակտիվացում և շահույթի համար դռների բացում: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը: Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ: Հակամարտություններից և պատերազմներից ամայացած տարածաշրջանների ներուժի ակտիվացմամբ կհայտնվի հաջող մոդելի ևս մեկ հազվագյուտ օրինակ»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում