«Զանգեզուրի հարցը՝ Իրանի համար կարմիր գիծ է». Թեհրանը զգուշացնում է Անկարային

Նմանատիպ
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը գրում է․ «Էրդողանի Բաքու կատարած այցից հետո նա կրկին բարձրացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թեհրանում արձագանքում են՝ եթե Թուրքիայի նախագահը հույս է կապում Մասուդ Փեզեշքիանի խոստումների վրա, ապա լուրջ սխալ է անում։
Իրանի դիրքորոշումը միանշանակ է. միջանցքի հարցը դուրս է քաղաքական գործիչների լիազորություններից և գտնվում է միայն Գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավասության տակ։
Իրանը նախկինում արդեն հավատացել է Արևմուտքի խոստումներին՝ ծանր հետևանքներով։ Այսօր Իսլամական Հանրապետությունում չկա տեղ դիվանագիտական փորձարկումների համար։ Որոշումը կայացնում է առաջնորդը։ Ոչ մի արտաքին ճնշում չի փոխի Իրանի անսասան դիրքորոշումը։ Սա ազգային արժանապատվության և ռազմավարական անվտանգության հարց է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում