Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ․ Պեսկով
07/07/2025 16:51

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ:
Պուտինի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ծագած խնդիրները պետք է լուծվեն կառուցողականորեն։
Պեսկովի խոսքով՝ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը։ Բացի այդ, Բաստրիկինը և Կրասնովը կապի մեջ են Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։
«Մենք շարունակում ենք լինել կողմնակիցներ և կարծում ենք, որ տրամաբանությունն ասում է միայն մեկ բան. որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտերիմ դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, ընդհանուր ներկայով և ընդհանուր ապագայով», –ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում