Հասկացա՞ր, այ ……….․ Աջապահյանը Նիկոլ Փաշինյանին

Հասկացա՞ր, այ ……….․ Աջապահյանը Նիկոլ Փաշինյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանին:

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում