Խուզարկություններ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը

Նմանատիպ
Այսօր վաղ առավոտվանից ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
թեմայի հետ կապված ՔԿ-ից պարզաբանել են․ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։
ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի պետ Նատալյա Սարջանյանն այս առիթով նշել է․ «Ես չգիտեմ ներսում ինչ գործողություններ են իրականցնում, բայց այս պահին մենք դրսում ենք մնացել, ներս չենք կարողանում մտնել»։
Ի դեպ՝ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում