Ես պայքարել ու պայքարելու եմ, լավ իմացեք, դուք եղած օրվա իշխանությունն եք, ու դուք հեռանալու եք․ Արթուր Սարգսյան

Նմանատիպ
Պատգամավոր Արթուր Սարգսյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց․ «Լինելով Սիսիանի քաղաքապետ՝ մշտապես եղել եմ իմ քաղաքի ու իմ ժողովրդի կողքին։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ինչպես շատերիդ կյանքը, իմ կյանքը նույնպես փոխվեց։ Սիսիանի իմ շատ եղբայրներ նահատակվեցին հանուն Արցախի։ Հետևաբար ես չէի կարող երկրում տեղի ուենցող զարգացումներին նայել իմ քաղաքի դիտակետից։ Բոլորիս համար պարզ էր, որ Արցախից հետո՝ հաջորդը լինելու է Սյունիքը։
Արցախի երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից , դիվանագիտական ձախողումներից հետո իմ ողջ ներուժով մասնակցել եմ մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին ու ակցիաներին՝ դրա մեջ դնելով իմ սիրտն ու հոգին»:
Մեր յուրաքանչյուր պայքարի պարտությունների առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները և թուրք-ադրբեջանական տանդեմը՝ նույնիսկ հրապարակային։
Թող ես անձնապես պարտված լինեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտված լինեի, բայց մեր հազարավոր հայրենակիցներ կարողանային գնալ իրենց գերեզմաններին այցի։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց Կիրանցից քայլերթով Երևան շարժվելու մասին, ու ես այդ պայքարին անմասն չմնացի: Իշխանությունները շատ լավ են հիշում 2024-ի մայիսի 9-ի հանրահավաքը, որից իրենց վախը դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենք անելու են այն, ինչն անում են արդեն 7 տարի․ քրեական գործեր, կալանքներ, շինծու մեղադրանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց։
Օրվա իշխանության համար ցանկացած ոք մեղավոր է՝ լինի հոգևորական, բարերար թե պատգամավոր, եթե նա բարոյական է, չի հանձնվում, թուրքի կոշիկ չի լիզում։ Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն՝ հայի անունը բարձր պահելու համար։
Քանի որ արդեն ամեն ինչ նախապես որոշված է, անիմաստ է իշխանություններին ուղղված խոսք ասելը: Եկել եք, որոշել եք կալանավորե՞ք, կալանավորեք, դուք միայն մարդկանց ճնշելու ու վախեցնելու համար եք, ձերը էտա, մեր պայքարելն ա, թասիբն ու պատիվն ա։
Ես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը և պաշտոնապես պարզ ճակատով հայտարարում եմ՝ չկա ու չի եղել նման բան, և չկա որևէ ապացույց նման երևույթի մասին: Ես գլուխս բարձր եմ քայլում իմ երկրում, որովհետև Արցախ չեմ հանձնել, ոչ մեկի առաջ չեմ կզել ու մուրացել, ես տղարամդու խոսքի արժեքն իմացող թասիբով հայ տղամարդ եմ։ Ես պայքարել ու պայքարելու եմ, լավ իմացեք, դուք եղած օրվա իշխանությունն եք, ու դուք հեռանալու եք, հեռացվելու եք ու երբեք չեք մոռացվելու: Քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում