Հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պետդումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ Սաղաթելյան
09/07/2025 22:30
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ միասին ՌԴ կատարած այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում