Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը.Պեսկով

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը.Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ԱՄԷ-ում տեղի ունեցող բարձր մակարդակի հայ-ադրբեջանական առանց միջնորդների բանակցություններին։

«Մենք, անշուշտ, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը։ Մենք տարբեր մակարդակներում բազմիցս ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում