ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
10/07/2025 19:48
Կարդացեք նաև
Oragir.News-ի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին ասել է, որ ազատման դիմում գրի, հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա:
Նշենք, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը վաղուցվա ընկերներ են, դեկանը մշտապես պաշտպանել է ռեկտորին և նրա փիառը արել:
Ի դեպ, Անուշավան Ժամկոչյանը ԵՊՀ գիտխորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահն է և իր նախագահության ժամանակահատվածում ԵՊՀ ռեկտորի դեմ ոչ մի բողոք քննության չի վերցրել:
Տեղեկությունների համաձայն՝ Մայր բուհում առաջիկայում սպասվում են նաև այլ փոփոխություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում