Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել. «Հրապարակ»
12/07/2025 09:17
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։
Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։
Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում