Իսրայելի հարվածից Փեզեշքիանը վնասվածք էր ստացել. Fars

Իսրայելի հարվածից Փեզեշքիանը վնասվածք էր ստացել. Fars

Ինչպես հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ Իսրայելի հարձակումներից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ոտքի թեթև վնասվածքներ է ստացել։

Ի դեպ՝ Փեզեշքիանի հետ վիրավորում են ստացել մի քանի պաշտոնյա ևս։

Դա տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ Իսրայելի կողմից Թեհրանի արևմտյան մասում գտնվող շենքերից մեկը ենթարկվել է ռմբակոծության, որտեղ էլ ստորին հարկերում տեղի է ունեցել Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Իրանցի պաշտոնյաները կարողացել են դուրս գալ վթարային ելքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում