Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի
16/07/2025 22:02

Նմանատիպ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի լինի։
«Աստծո օգնությամբ, լինի դա դիվանագիտական ճակատում, թե ռազմական ասպարեզում, մենք միշտ մտնում ենք գործողությունների դաշտ լիակատար պատրաստությամբ։ Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա», – նշել է նա։
Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը մեծ գործ է արել հունիսին Իսրայելի հետ տեղի ունեցած 12-օրյա պատերազմում:
«Վերջին 12-օրյա դիմակայության ժամանակ Իրանի ժողովուրդը ցուցաբերեց վճռականություն և միասնություն։ Դա մեծ ազգային կամք էր՝ կիրառված գործնականում», – նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում