Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Հուլիսի 17-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում