Սիրիայում բռնության նոր փուլը դատապարտելի է․ ՌԴ ԱԳՆ

Սիրիայում բռնության նոր փուլը դատապարտելի է․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, երի մեջ ասվեւմ է․  «Սիրիայում բռնության նոր փուլը երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և արժանի է խիստ դատապարտման։

Ռուսական կողմը բազմիցս գնահատականներ է տվել Սիրիայում Իսրայելի կամայական ռազմական գործողություններին։ Այս հարձակումները, որոնք երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, արժանի են խիստ դատապարտման։ Մոսկվան վերահաստատում է իր հետևողական դիրքորոշումը՝ Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության օգտին»։

Անցյալ կիրակի հայտնի դարձավ Սուվեյդա նահանգի մի շարք դրուզ բնակավայրերի վրա զինված խմբավորումների հարձակման մասին, որի արդյունքում փակվել է նահանգը Դամասկոսի հետ կապող մայրուղին։ Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումները մարտնչել են զինված խմբավորումների դեմ։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, հաղորդվել է նաև Սիրիայի անցումային կառավարության ուժերի 20 մարտիկի զոհվելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում