Իրանի խորհրդարանը տասնյակ երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ
18/07/2025 11:46

Նմանատիպ
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի դատական և իրավական հարցերի հանձնաժողովի անդամները տասնյակ երկրների կոչ են արել աշխատել Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ռեժիմի կողմից «միջազգային նորմերի և մարդու իրավունքների համակարգված խախտման» պատճառով։
44 երկրների խորհրդարաններին հինգշաբթի ուղարկված նամակում օրենսդիրները խնդրել են օրենսդիր մարմինների իրավական հանձնաժողովներին դատապարտել անցյալ ամիս Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելա-ամերիկյան անօրինական ագրեսիան և իրենց որոշման մասին տեղեկացնել Միջխորհրդարանական միությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում