Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում հայտարարել է, որ Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել։

«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ուզում եմ ասել, ինչպես նաև Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք», – ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին։

Լեբեդևը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց մի շարք հարցերի մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր», – նշել է Լեբեդևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում