Թեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ ՌԴ-ում Իրանի դեսպան

«ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ  Թեհրանը ողջունելու է ԱՄՆ-ի հետ ցանկացած երկխոսության նախաձեռնություն (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից), որը կպահպանի Իրանի ուրանի հարստացման իրավունքը և կօգնի վերացնել պատժամիջոցները։

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Մոսկվա այցի ժամանակ ասել է, որ եթե Ռուսաստանը քաղաքական նախաձեռնություններ ունի, կարող է դրանք ներկայացնել՝ հաշվի առնելով մեր կարմիր գծերը, և մենք կքննարկենք այդ նախաձեռնությունները։ Ուստի, եթե մեր բարեկամները ցանկանան ակտիվ դեր ունենալ՝ Իրանը դա ողջունելի կհամարի, հատկապես նման երկրի կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, որի նկատմամբ մենք վստահություն ունենք», — ասել է դեսպանը։

Ջալալին ընդգծել է, որ Իրանի համար առաջարկվող ցանկացած նախաձեռնության մեջ պետք է հաշվի առնվեն երկրի երկու կարևոր կարմիր գծերը՝ ուրանի հարստացման իրավունքն իր տարածքում և պատժամիջոցների վերացումը։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, Թեհրանը կողջունի այն նախաձեռնությունները, որոնք գալիս են Իրանի բարեկամ երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից, նշել է դեսպանը։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Մասկատում։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, որոնք պետք է կայանային հունիսի 15-ին, սակայն դրանք չեղարկվել են։ ԱՄՆ-ը նույնպես միացել է իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին։ Դեսպանի խոսքերով՝ այդ ամենն ամրապնդել է Վաշինգտոնի նկատմամբ Թեհրանի «անվստահության պատը» ։

«Դա մի քայլ էր, որը վնասել է Իրանի վստահությանը (ԱՄՆ-ի նկատմամբ)՝ ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի վստահությանը», – նշել է դեսպանը։

Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը լծակներ ունի ԱՄՆ-ի վրա՝ միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու համար, դեսպանը նշել է, որ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում