Yerevan
17
+34°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Թեհրանը միշտ կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին. Իրանի խորհրդարանի խոսնակ

Թեհրանը միշտ կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը կոչ է արել իրանցիներին պահպանել ազգային միասնությունը՝ ընդգծելով, որ դա թույլ չի տալիս Իրանի հակառակորդներին ևս մեկ ագրեսիա իրականացնել երկրի դեմ։

«Իրանի ժողովուրդը ծանր հարված է հասցրել թշնամուն 12-օրյա պատերազմի ընթացքում. ամենամեծ գործոնը, որը կանխում է թշնամու ոտնձգությունը մեր սիրելի Իրանի դեմ, ազգային միասնությունն է, որին ականատես եղավ աշխարհը: Անկասկած, յուրաքանչյուր իրանցու ամենամեծ պարտականությունն է պահպանել այս միասնությունը», – ասել է նա։

Անդրադառնալով Սիրիայի վրա իսրայելական հարձակումներին՝ Քալիբաֆն ասել է, որ Իսրայելը ձգտում է անկայունացնել, զինաթափել և քանդել մահմեդական երկրները՝ իր կողմից զավթված տարածքը ընդլայնելու համար։

Նա ընդգծել է, որ Թեհրանը միշտ կանգնած է սիրիական ժողովրդի կողքին և պաշտպանում է արաբական հանրապետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում ցանկացած տեսակի խաղաղության, կայունության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թշնամին է, և միակ լեզուն, որը նա հասկանում է, ուժի լեզուն է», – հայտարարել է Քալիբաֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում