Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Նմանատիպ
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևորականությանը։
«Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգևորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց և հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։
Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայոց Եկեղեցու համահայկական խորհուրդ
Հետևեք մեզ նաև Telegram-ում