Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումն անպայման կկայանա․ Պեսկով
21/07/2025 09:33

Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումն անպայման կկայանա, այդ ժամանակ նախագահները կարող են արձանագրել խոշոր պայմանավորվածություններ։
«Հնարավոր է` այդ հանդիպումն անհրաժեշտ լինի, որպեսզի ամրագրվեն ինչ-որ խոշոր համաձայնություններ, որ ձեռք կբերվեն ժամանակի ընթացքում, երբ կատարված կլինի հսկայածավալ աշխատանք, բայց առայժմ դրա ժամանակը չէ, այդ աշխատանքը դեռևս պետք է կատարվի»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում