Yerevan
17
+27°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սամվել Կարապետյանը չի հայտարարել, որ սակագինն իջնելու է, ասել է՝ չի բարձրանալու. Ղազինյան

Սամվել Կարապետյանը չի հայտարարել, որ սակագինն իջնելու է, ասել է՝ չի բարձրանալու. Ղազինյան

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀԷՑ-ի պետականացման, Ռոմանոս Պետրոսյանի՝ կառույցի ղեկավար նշանակվելու որոշման և այլ հարցերի մասին:

«Այն, որ ես ուրբաթ ներկայացել եմ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հերթական սուտն է։ Մեր լրատվականի կողմից եղել է հայտարարություն, որ եթե ցանկացողներ կան, Ղազինյանը կարող է մեկնաբանություն տալ, բայց որպես այդպիսին ասուլիս չի եղել, ես էլ նման հայտարարություն չեմ արել։

Ես ի սկզբանե կանխատեսել եմ այս սցենարը․ շան գլուխն այլ տեղ է թաքնված։ Այս կերպ նրանք փորձում են ցույց տալ, որ «տեսե՛ք՝ Ղազինյանին ինչ արեցինք, պատկերացրեք՝ ձեզ ինչ կանենք»։ Կոչ եմ անում մեր բոլոր աշխատակիցներին մնալ և աշխատել ի բարօրություն  Հյաստանի Հանրապետության։

Պետրոսյանի կողմից նշված չարաշահումները կանխվել են, որի արդյունքը ունենք այսօր։ Էլեկտրաէներգիայի կորստի տոկոս ունենք այսօր, որը 13 տոկոսից 6․5 տոկոս է։

Թվերը մեծացնելով՝ ուղղակի փորձում են մանիպուլիացիայի ենթարկել ժողովրդին։ Այս պահին կարող եմ ասել՝ անկախ հանձնաժողովը այդքան էլ անկախ չի գործել։ Կառավարիչը գալիս է այստեղ, հանձնաժողովի նախագահի ապօրինի տրված լիազորության հիման վրա բացված վարույթը համարում է փակված, համարում է,որ Ղազինյանը վստահություն չունի։

Սամվել Կարապետյանն այս պահին կալանավայրում է, դուք գիտեք՝ 7 տարիների ընթացքում ինչ է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ իմ մուտքն արգելելը կամ իմ հեռացման  դիմումը արդյո՞ք հավասարազոր է այն ամենին, ինչ արվել է»,-իր խոսքում մասնավորապես ասել է Ղազինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում