ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին այս պահին անիրատեսական է. Ադրբեջանի նշանակությունը Բրյուսելի համար աճել է. «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության անդամ

Նմանատիպ
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին այս պահին միանգամայն անիրատեսական է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության ղեկավարի տեղակալ և Մարդու իրավունքների կոմիտեի համակարգող Թոմաշ Ֆրյոլիխը:
Նա պարզաբանել է, որ Հայաստանի անդամակցությունը հակասում է ԵՄ ռազմավարական շահերին։
«Կարծում եմ՝ սա միանգամյան անիրատեսական է այս փուլում, և ես սա ասում եմ որպես մեկը, ով մեծ համակրանք ունի Հայաստանի նկատմամբ։ Սա, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում ԵՄ-ի համար: ԵՄ-ն ունի համատեղ շահեր Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն փաստացի դադարեց լինել էներգառեսուրսների մատակարար։ Այդ համատեքստում Ադրբեջանը մասամբ զբաղեցրեց ՌԴ-ի տեղը, և նրա նշանակությունը Բրյուսելի համար աճել է», -ասել է նա:
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի ներկայացուցիչը շեշտել է, որ ԵՄ-ի մերձեցումը Հայաստանի հետ՝ ի վնաս Ադրբեջանի, «չափազանց անհավանական» է և «պարզապես անիրատեսական»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում