18
+19°C

Խոստացել էինք անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը․ Խուդոյան

Խոստացել էինք անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը․ Խուդոյան

Բագրատ սրբազանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ՝ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն։

Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:

Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:

Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն:

Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում