18
+31°C

Ադրբեջանը ցանկանում է «կապել Հայաստանի ձեռքերը»՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից․ Զատուլին

Ադրբեջանը ցանկանում է «կապել Հայաստանի ձեռքերը»՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից․ Զատուլին

Lenta.ru-ին տված հարցազրույցում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Ադրբեջանն այլևս կարիք չունի ձևացնելու, թե Ռուսաստանի լավագույն բարեկամն է։

Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է «կապել Հայաստանի ձեռքերը» և հասնել իր ուզածին՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից:

«Օրինակ՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, այն վերահսկելու են ռուս խաղաղապահները: Նրանք այսօր միտումնավոր սրում են հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանին չհարցնեն կարելի է, թե՞ ոչ, օրինակ, ինչպես դա պլանավորում է Ալիևի հարևան Փաշինյանը՝ այդ ռազմավարական երթուղին հանձնել ամերիկացիների վերահսկողությանը: ՀՀ վարչապետը չի թաքցնում այս պլանները»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում