Մոսկվայում ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք մեղադրվում են կեղծ միգրացիոն քարտեր և արտոնագրեր պատրաստելու համար
22/07/2025 19:29

Նմանատիպ
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի չորս քաղաքացիների՝ «կեղծ միգրացիոն քարտեր և ֆիկտիվ արտոնագրեր պատրաստելու» մեղադրանքով։
Հետաքննության տվյալներով՝ նրանք օգնել են ավելի քան 1000 միգրանտների անօրինական կերպով օրինականացնել իրենց կարգավիճակը՝ ստանալով ավելի քան 2 միլիոն ռուբլի։
Հետաքննության տվյալներով՝ նրանք պատրաստել են կեղծ փաստաթղթեր, վաճառել դրանք միգրանտներին և ստացված գումարը փոխանցել Ադրբեջան։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են «կեղծ անձնագրեր, կնիքներ, հաճախորդների բազա և կեղծման համար նախատեսված սարքավորումներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում