Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին. Periodista Digita

Նմանատիպ
ArmeniaSputnik-ը, հղում անելով իսպանական «Periodista Digita» պարբերականին, փոխանցում է, որ Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին։
Հրապարակումը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի հուշագիրը, որը տարածված է հայկական սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։
Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրատարակության համաձայն՝ հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։
«Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում ՀՀ տարածքում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե կանոնավոր ամերիկյան զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտավորապես 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել»։
Սրանից կտուժի նաև Հայաստանի վաղեմի գործընկեր Ֆրանսիան։ «Երկիրը գործնականում կօկուպացվի ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից, ուստի այն չի կարող դառնալ ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ֆրանսիայի գործընկեր։ Փաստորեն, ԱՄՆ–ն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որում Հայաստանը զրկվում է իր ձայնն ունենալու իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։
Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից և համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի համար լայնածավալ նախագծի իրականացմանը՝ առանց որևէ փոխհատուցման», – նշում է հրատարակությունը։
Բացի այդ, սա կնշանակի, որ Իրանի և այս իսլամական հանրապետության գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Սա սպառնում է տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրել, նշում է Periodista Digita-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում